Ժամանց

Հայաստանը տարածաշրջանում ամենաէժան հեռախոսային ինտերնետն ունի

Ըստ «World of Statistics» հարթակի, որը ներկայացնում է բրիտանական  «Cable.co.uk» պարբերականի տվյալները, 1GB հեռախոսային ինտերնետի ամենաէժան գների առաջին եռյակի երկրներն են Իսրայելը, Իտալիան և Պակիստանը, համապատասխանաբար՝ 0,02, 0,09, 0,12 դոլար գներով։ 

Հայաստանը հեռախոսային ինտերնետի 1GB ծավալի գնով տարածաշրջանի առաջատարն է, իսկ աշխարհում զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը, Վրաստանը 156-րդ է, Ադրբեջանը՝ 146-րդը։ Հայաստանում միջին գինը 0,98, Վրաստանում՝ 1,91, Ադրբեջանում՝ 1,76 դոլար է: