Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 7 ℃

Рус Eng

Սոչիում հայազգի երիտասարդ հումորիստ է սպանվել

Ժամանց

23 Հունվարի, 11:59

Սոչիի ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ)-ի փառատոնի ժամանակ սպանվել է երիտասարդ հայազգի հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Գևորգյանը մահացու վնասվածքներ է ստացել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ 31-ամյա արտիստի և Դաղստանից 32-ամյա երիտասարդի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Վիճաբանության ընթացքում Գևորգյանը գլխով հարվածել է աստիճաններին և կորցրել գիտակցությունը։

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Ամիրան Գևորգյանի մոտ ախտորոշվել է գանգի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, ձախ և աջ էպիդուրալ հեմատոմաներ, գանգուղեղային բաց վնասվածք: Նա կոմայի մեջ է ընկել և երկու օր անց, գիտակցության չգալով, մահացել։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում