Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի նախագահ Դևիդ Բեքհեմը նոր գրառում է կատարել սոցիալական ցանցերում, որում ցույց է տվել, թե ինչպես է մասնակցել Փարիզում կայացած բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղին:
Բեքհեմի հետ խաղին ներկա է եղել բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն, ում հետ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև NBA-ի նախկին խաղացող Թոնի Պարկերը:
«Հիանալի երեկո Փարիզում», - լուսանկարը մեկնաբանել է Բեքհեմը։
Բեքհեմը, Ռոնալդոն և Պարկերը ներկա են գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության «Քլիվլենդ Կավալիերս» և «Բրուքլին Նեթս» ակումբների միջև խաղին: Հանդիպումն ավարտվել է 111:102 հաշվով՝ հօգուտ «Քլիվլենդի»: