Bet365 բուքմեյքերական ընկերության հիմնադիր ու ղեկավար Դենս Քոթսը ստացել է մոտ 281 միլիոն դոլար աշխատավարձ վերջին ֆինանսական տարում։ Նրա բազային աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10 միլիոն դոլարով՝ չնայած այն հանգամանքին, որ Bet365-ը կրել է մոտ 77 միլիոն դոլար վնաս:
Ընկերության հաշվետվություններում կորուստները բացատրվում են «նոր շուկաներ մուտք գործելու հետ կապված ծախսերի զգալի աճով»: