Հարյուր տարի առաջ՝ 1924 թվականի հունվարի 9-ին, Թիֆլիսում, հայ ընտանիքում ծնվեց տղա՝ Սարգիս (Սերգեյ) Փարաջանովը: Նրան վիճակված էր նկարահանել գլուխգործոց ճանաչված մի քանի ֆիլմ, կյանքի տարիների մի մասը անցկացնել սովետական բանտում, գոյատևել այնտեղ ծանրագույն պայմաններում և դառնալ 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկը։
«Ինձ մեղադրել են ՍՄԿԿ 340 անդամի բռնաբարելու մեջ»,- սովետական բանտից ազատվելուց հետո կատակում էր Փարաջանովն իր հարցազրույցներում։ Նրա համար խնդրագրեր էին ուղարկում համաշխարհային մշակույթի գործիչները: Միասեռականության մեղադրանքով 1974թ. նա դատապարտվեց հինգ տարվա խիստ ռեժիմի գաղութի՝ անձնական ունեցվածքի բռնագրավմամբ։
Փարաջանովը խաղաղության մարդ էր։ Թբիլիսիի Կոտե Մեսխիի փողոցում գտնվող նրա տունը, որը թանգարան և միաժամանակ անտիկվարային խանութ էր հիշեցնում, այցելում էին համաշխարհային հայտնիներ, այդ թվում՝ Մարչելո Մաստրոյաննին, Տոնինո Գուերան, Անդրեյ Տարկովսկին, Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին: