Ամերիկուհին շուրջ 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով: Այս մասին գրել է UPI պորտալը:
Միչիգան նահանգի բնակչուհին պատմել է, որ ամուսնու հետ պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնում, հետո միասին դրանք ջնջում են:
Հերթական խաղարկության ժամանակ երջանիկը քիչ էր մնում դեն նետեր տոմսը, քանի որ պատահական այն հայտնվել էր արդեն ստուգված շահում չունեցած տոմսերի մեջ: Բայց վերջին պահին կինը սկանավորել է տոմսը և էկրանին հայտնվել է 925,434 դոլար թիվը. «Ես սկզբում մտածեցի, որ բջջային հավելվածի հետ ինչ-որ բան այն չէ: Ես նորից ստուգեցի և պարզապես շոկի մեջ էի, երբ ամեն ինչ հաստատվեց»,- ասել է նա։
Ամերիկուհին հայտնել է, որ գումարի մի մասը կծախսի մեքենայի վարկը վճարելու համար, իսկ մնացածը կպահի ծերության համար: