Ժամանց

«Слово Пацана» սերիալի դերասանին ձերբակալել են սպանության մեղադրանքով

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը կալանավորել Է Սերգեյ Բազանովին, որը կասկածվում է 2011թ․ սպանություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների միացյալ մամուլի ծառայությունն իր տելեգրամյան ալիքում: Սա այն դերասանի անունն է, ով խաղացել է «Universam» խմբավորման անդամ Դեմիդի էպիզոդիկ դերը աղմկահարույց «Слово Пацана» սերիալում։

Այն մասին, որ ձերբակալվածը հայտնի սերիալի դերասանն է, հայտնել է նաև իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ բանդան, որի մեջ, ինչպես պնդում է հետաքննությունը, Բազանովն է եղել, 2011 թվականին Մոսկվայի Մեծ Պոլույարոսլավսկի նրբանցքում հարձակվել է գործարարի վրա: Մասնակիցները ատրճանակով կրակել են տուժողի գլխին, նրանից գողացել 900 հազար դոլար արժողությամբ պայուսակը և դիմել փախուստի։ Տուժած գործարարին հոսպիտալացրել են, սակայն արդյունքում նա մահացել է։