CNN–ի փոխանցմամբ՝ Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը երեքշաբթի հանդիպել է Paramount-ի գործադիր տնօրեն Բոբ Բակիշի հետ․ նրանք քննարկել են երկու ընկերությունների հնարավոր միաձուլումը:
Երկու հսկաների հնարավոր միաձուլումը կստեղծի զվարճանքի և նորությունների հսկա ընկերություն, որը ներառում է Warner Bros.–ը և Paramount-ը, ինչպես նաև CBS-ը, CNN-ը և կաբելային հեռուստատեսության այլ ակտիվներ: Մեդիա–արդյունաբերության մեջ արագ համախմբման միտումը ակտիվացել է երբեմնի ահռելի ստուդիաների կողմից իրենց եկամուտների ռազմավարությունը վերանայելու ֆոնին՝ հոսքային դարաշրջանում Netflix-ի հետ մրցելու համար: