Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ընտանիքը հայտնի է հումորի զգացումով։ Վերջերս նախկին երգչուհին իր հարցազրույցի պատճառով դարձել է մեմի հերոսուհի․ նա փորձել է բոլորին համոզել, որ մեծացել է միջին վիճակագրական ընտանիքում։
Դեյվիդ Բեքհեմը և, նրա հետ, ողջ համացանցը ծիծաղեց Վիկտորիայի հայտարարության վրա, բայց գեղեցկուհին որոշեց, որ սա հիանալի առիթ է՝ «հայփի» հերթական ալիքը բռնելու համար: Վիկտորիան, օգտվելով առիթից, թողարկեց շապիկներ, որոնց վրա պատկերված էր շքեղ մեքենան՝ մակագրված «Հայրս ուներ Rolls Royce» գրությամբ:
Սոցիալական ցանցի իր էջում Վիկտորիան արխիվային լուսանկար է հրապարակել, որտեղ քրոջ՝ Ջեքիի հետ նստած է շքեղ ավտոմեքենայի թափքին:
Նշենք, որ Վիկտորիա Բեքհեմի հայրը՝ Էնթոնի Ադամսը, արդեն 1980-ական թթ. ակտիվ բիզնեսմեն էր, ուստի զարմանալի չէ, որ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ նման մեքենա ունենալ: