Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ախարհի ամենապահանջված շոտլանդական վիսկիներից մեկը։ Աճուրդի գինը կազմել է ավելի քան 2,7 միլիոն դոլար: Macallan–1926-ը մեկն է այն 40 շշերից, որոնք 60 տարի հնեցվել են բալի տակառներում՝ դարձնելով այն երբևէ արտադրված ամենահին Macallan-ը։
Sotheby's-ը ակնկալում էր այն վաճառել 750․000-1․200․000 ֆունտ ստերլինգով (934․200- 1․400․000 դոլար)։ Բայց, վաճառվելով 2,7 մլն դոլարով, այն ոգելից խմիչքների 1 շշի վաճառքի արժեքով պատմական ռեկորդ է սահմանել։