Ժամանց

Որոնք են այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդ կինոնկարները

Ավարտվեց հոլիվուդյան դերասանների, սցենարիստների և կինոինդուստրիայի աշխատողների արհմիության՝ ամիսներ տևած գործադուլը։ Հոլիվուդը արդեն անցնում է «Օսկարի» մրցանակաբաշխության գործնական փուլին՝ թեկնածուների հայտարարագրում, հիմնական մրցակիցների առանձնացում և քվեարկություններ։ 

Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում այս տարվա «Օսկարի» հավակնորդ կինոնկարների լավագույն 5-յակը։ 

1. Oppenheimer

Oppenheimer-ը գիտության, պատերազմի, պատմության, գիտնականի ու մարդկային հարաբերությունների մասին է։ Ռեժիսորն աշխարհահռչակ Քրիստոֆեր Նոլանն է։ Գլխավոր դերերում՝ Քիլիան Մյորֆի և Ռոբերտ Դաունի Ջունյոր։ Ֆիլմը գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, ատոմային ռումբի հեղինակ Ռոբերտ Օփենհայմերի և ԱՄՆ Պենտագոնի ատոմային ռումբի ստեղծման կենսագրականն է։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է այս ժանրի համար անհավանական՝ 948,7 մլն դոլար գումար։ 

2. Barbie
 
Barbie–ն բացահայտում է մի կախարդական աշխարհ, միավորում հին և նոր ընկերներին։ Այն բարության, սիրո, ընկերության ու մարդկայնության մասին է՝ 2023թ. կախարդական, արկածային և ամենապոզիտիվ ֆիլմերից մեկը: Գլխավոր ռեժիսոր՝ Գրետա Գերվիգ, գլխավոր դերերում՝ Մարգո Ռոբի և Ռայան Գոսլինգ։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է անպատմելի՝ 1,4 մլրդ դոլար գումար։ 

3. Killers of the Flower Moon

Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր գլուխգործոցը։ Գլխավոր դերերում աշխարհահռչակ Ռոբերտ Դե Նիրո, Լեոնարդո դի Կապրիո և Լիլի Գլադսթոն։ Ֆիլմը պատմում է ԱՄՆ նավթային ընկերությունների ու սպիտակամորթ բնակչության կողմից բնիկ հնդկացիների հողերի զավթման ու նրանց սպանության վերաբերող մի պատմություն։ Ֆիլմը 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հնդկացիների օսեյջ ցեղի ոչնչացման մասին է։ Ֆիլմը վարձույթում տապալվել է։ 

4. Maestro 

Maestro–ն Netflix-ի այս տարվա ամենահնչեղ կենսագրական կինոնկարն է։ Այն ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնում։ Գլխավոր ռեժիսորներից մեկը և գլխավոր դերակատարն է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Բրեդլի Կուպերը։ Կուպերը խաղում է հրեական ծագմամբ ամերիկացի աշխարհահռչակ դիրիժոր Լեոնարդ Բերնշտեյնի դերը։

5. Poor things

Աշխարհահռչակ հույն ռեժիսոր, հեղինակային ֆիլմերի վարպետ Յորգոս Լանտիմոսի նոր կինոն։ Պատմում է արտասովոր կյանք վարող կին գիտնականի մասին, որը նոր հորիզոններ է բացահայտում և նոր իմաստներ փնտրում իր կյանքի համար: