Ժամանց

Գալկինը և Պուգաչովան Լատվիայում են

Մաքսիմ Գալկինը, որը ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել, սոցցանցում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պուգաչովայի հետ լատվիական Սիգուլդայից:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» - ի աղբյուրը հայտնել էր, որ Պուգաչովան Ռուսաստան է ժամանել նոյեմբերի 2-ին, Գալկինը նրան չէր ուղեկցել:

Պուգաչովան և Գալկինը լուսանկարվել են եկեղեցու ֆոնին։ «Ինչ արևոտ կիրակի է այսօր Սիգուլդայում», - ասվում է գրառման մեջ:

Ալլա Պուգաչովան հեռացել էր Ռուսաստանից՝ ռուսական զորքերն Ուկրաինա մտցնելու ժամանակ։  2022 թվականի սեպտեմբերի 18-ին նա հրապարակել էր մի գրառում, որում քննադատել էր Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և խնդրել իրեն ճանաչել որպես օտարերկրյա գործակալ։

Պուգաչովան հայտնել էր, որ Ռուսաստանից մեկնել է Իսրայել։