Երգչուհի Ալլա Պուգաչովան Ռուսաստան է վերադարձել։ Նրա ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը, երգչուհուն չի ուղեկցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Դմիտրի Պեսկովը պատասխանելով ռուսաստանցիների, այդ թվում ՝ Ալլա Պուգաչովայի, ՌԴ վերադառնալու մասին հարցին ասել է. «ցանկացած քաղաքացի ազատորեն գալիս է իր հայրենիք և մեկնում արտերկիր»:
Ալլա Պուգաչովան հեռացել էր Ռուսաստանից՝ ռուսական զորքերն Ուկրաինա մտցնելու ժամանակ։ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին նա հրապարակել էր մի գրառում, որում քննադատել էր Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և խնդրել իրեն ճանաչել որպես օտարերկրյա գործակալ։
Պուգաչովան հայտնել էր, որ Ռուսաստանից մեկնել է Իսրայել։
Նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ընդգրկված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում։