Ժամանց

Տիկնիզյանը և Ռոմաշկինան ամուսնացել են

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է «Матч ТВ» -ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել իր «Instagram»-ի էջում։

Տիկնիզյանը հայտնել է, որ հարսանիքը եղել է շատ նեղ կազմով․ զույգը ամուսնությունը պաշտոնապես գրանցել է։

«Մենք հարսանիք չենք անի․ մեծ հարսանիքի իմաստ չենք տեսնում։ Հրավիրել ենք հարազատների ու մտերիմների նեղ շրջանակ և պաշտոնապես գրանցել մեր ամուսնությունը, - ասել է կիսապաշտպանը:

Նշենք, որ սեպտեմբերի վերջին Ռոմաշկինան նշանդրեքից լուսանկար էր հրապարակել։