Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը ստացել է ամերիկուհի Կլաուդիա Գոլդինը՝ աշխատաշուկայում կանանց տեղն ու դերն ուսումնասիրելու համար. հայտնում է BBC-ն՝ հղում անելով Շվեդիայի գիտությունների ակադեմիային:
«Նրա հետազոտությունները բացահայտում են այդ դերի փոփոխության պատճառները և մատնանշում գենդերային հավասարության ճանապարհին հիմնական խոչընդոտները»,- ասել են ակադեմիայից։
Գոլդինը դարձել է երրորդ կինը, որը տնտեսագիտության ոլորտում 55 տարվա ընթացքում արժանացել է նոբելյան մրցանակի։