Բոնի Արոնսը, ով «Անեծքը 2» և «Միանձնուհին» սարսափ ֆիլմերում մարմնավորել է դև–միանձնուհի Վալակին, հայց է ներկայացրել Warner Bros․ ստուդիայի դեմ, հաղորդում է ComicBook-ը։
Արոնսը կարծում է, որ ստուդիան թաքցրել է այն շահույթը, որն իր կերպարի շնորհիվ ստացել է: Ըստ Արոնսի՝ Warner Bros.-ը, New Line Cinema-ն և Scope Productions-ը չեն կատարել պայմանագրի պայմանները և չեն վճարել իրեն «Միանձնուհին» ֆիլմում իր կերպարի հետ կապված ապրանքների վաճառքից ստացված հասույթի արդար բաժինը։
Ընդհանուր առմամբ, Արոնսն ստացել է 71,5 հազար դոլար՝ «Միանձնուհին» ֆիլմում նկարահանվելու համար և 175 հազար դոլար բոնուս՝ ֆիլմի տոմսարկղային հաջողության համար, որը կինովարձույթում հավաքել է 365,6 միլիոն դոլար։
Բոնի Արոնսը նկարահանվել է նաև «Միանձնուհին 2» սիքվելում, որի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 8-ին։