Ուկրաինայի Գերագույն ռադան ստորագրահավաք է նախաձեռնել՝ պոռնոգրաֆիկ բովանդակության ապաքրեականացման մասին օրինագծի համար։ Փաստաթուղթը նախատեսվում է գրանցել այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է «Հոլոս» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Ժելեզնյակը պատգամավորներին կոչ է արել ստորագրել օրինագիծը և «բեռնաթափել իրավապահ մարմիններին»։
Նշվում է, որ օրինագծով առաջարկվում է վերանայել քրեական օրենսգրքի երկու հոդվածները՝ 301-ը, որը վերաբերում է պոռնոգրաֆիայի ներմուծմանը, արտադրությանն ու տարածմանը, և 302-ը, որը վերաբերում է «անառակության վայրերի» կազմակերպմանը։