Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 16 ℃

Рус Eng

«Բարբի» ֆիլմը սեպտեմբերի 4-ից կթողարկվի առցանց հարթակում

Ժամանց

14 Օգոստոսի, 17:59

DVDsreleasedates կայքի տվյալներով՝ «Բարբի» ֆիլմն առցանց կթողարկվի սեպտեմբերի 4-ին։ Այսպիսով, Ռայան Գոսլինգի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ ֆիլմը կինոթատրոններում կանցկացնի մոտ մեկուկես ամիս, որից հետո կուղևորվի թվային հարթակներ:

Մեծ վարձույթի՝ այդքան կարճ ժամկետն անսովոր է, եթե հաշվի առնենք բարձր վճարները։ Գրետա Գերվիգի ֆիլմը արդեն ստացել է 1,18 մլրդ դոլար շահույթ՝ շարունակելով պահպանել համաշխարհային լսարանի հետաքրքրությունը։ 

«Բարբին» պատմում է հայտնի տիկնիկի մասին, որը ապրում է մտացածին Բարբիլենդում՝ վայր, որը բնակեցված է միայն բարբիներով և քեններով։ Աղջիկը վայելում է իր իդեալական կյանքը, երբ հանկարծ մի օր դադարում է համապատասխանել տեղական գեղեցկության նորմերին: Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը գնում են իրական աշխարհ՝ իրավիճակը շտկելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը