Ժամանց

Մեգան Ֆոքսը տղամարդկանց գաղտնիքների և մեղքերի մասին բանաստեղծությունների ժողովածու կհրատարակի

Ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը գրել է բանաստեղծությունների ժողովածու, որը կոչվում է «Գեղեցիկ տղաները թունավոր են»։ Այն նախատեսվում է հրատարակել 2023թ․ նոյեմբերին։ Համապատասխան գրառումը հայտնի դերասանուհին հրապարակել է իր Instagram-ի իր էջում։

Մասնավորապես, Ֆոքսը ցուցադրել է իր լույս տեսնելիք գրքի շապիկը, որում պատկերված է բերան, որը կծում է օձին:

Աստղի խոսքով՝ այդ բանաստեղծությունները գրվել են լռության պատճառով իր մեջ արմատացած հիվանդությունից ազատվելու համար, քանի որ ամբողջ կյանքում նա ուրիշների գաղտնիքներն է պահել․ «Իմ ամբողջ կյանքում ես պահել եմ մարդկանց գաղտնիքները, իմ մարմինը ցավում է նրանց մեղքերի ծանրությունից։ Իմ ազատությունն ապրում է այս էջերում, և ես հուսով եմ, որ իմ խոսքերը կարող են ոգեշնչել ուրիշներին՝ վերականգնել իրենց երջանկությունն ու անհատականությունը, օգտագործել իմ ձայնը՝ ընդգծելու այն, ինչ թաղվել է, բայց մոռացության չի մատնվել», - ասվում է նկարագրության մեջ։

Դեռևս պարզ չէ, թե տղամարդկային ինչ գաղտնիքներ է նախատեսում բացահայտել Մեգան Ֆոքսը, սակայն, ըստ Simon & Schuster հրատարակչության, դերասանուհին դրանցում կցուցադրի իր «կծու հումորը»: