ՆԱՍԱ-ի գիտնականները պարզել են, որ Մարսը սկսել է ավելի արագ պտտվել։ Սա կհանգեցնի Մարսյան օրվա տևողության կրճատմանը. Nature ամսագրում հրապարակված հետազոտություններին հղում անելով հաղորդում է Sky News-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մարսը պտտվում է ավելի արագ, քան նախկինում չափվել էր, այն է ՝ տարեկան 4,4 անկյունային միլիվայրկյան արագացմամբ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարսյան տարի Մարսի վրա օրվա տևողությունը կկրճատվի միլիվայրկյանների կոտորակներով: