Ժամանց

Սաուդյան Արաբիայի առաջնությունը կցուցադրվի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում

Սաուդյան Արաբիայում զգալի հաջողությունների են հասել ֆուտբոլի մասսայականացման գործում։ Ինչպես հաղորդում է Athletic պարբերականը, DAZN սթրիմինգային հարթակը բանակցություններ է վարում Սաուդյան ֆուտբոլային լիգայի խաղերի հեռարձակման իրավունքը գնելու շուրջ:

Սպասվում է, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մինչև օգոստոսի 11 -ը. հենց այդ օրը կմեկնարկի մերձավորարևելյան երկրի առաջնությունը:

Դրանից հետո Սաուդյան Արաբիայի առաջատար թիմերի հանդիպումները ողջ մրցաշրջանի ընթացքում հնարավոր կլինի դիտել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ավստրիայում:

Նախատեսվում է հեռարձակել «Ալ Նասրի» մասնակցությամբ բոլոր հանդիպումները, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև յուրաքանչյուր տուրում մյուս թիմերի երեքական հանդիպում:

Բացի այդ, DAZN-ն արդեն բանակցություններ է վարում մեկ այլ հարթակի՝ IMG-ի հետ՝ ցուցադրություններ սկսելու նաև ԱՄՆ-ում և Կանադայում։