Ժամանց

Անջելինա Ջոլին կբաժանվի Բրեդ Փիթից միայն չորս տարի անց

Անջելինա Ջոլին կբաժանվի Բրեդ Փիթից միայն չորս տարի անց

Դերասանուհի Անջելինա Ջոլին չի ցանկանում բաժանվել Բրեդ Փիթից, քանի դեռ իր կրտսեր երեխաները չեն դարձել 18 տարեկան։ Այս մասին գրում է NewsNation-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Նա պատրաստվում է ձգձգել ամուսնալուծությունը, մինչև երկվորյակները կդառնան 18 տարեկան: Եվս չորս տարի»,- ասել է Փիթի ընկերը NewsNation-ին:

59-ամյա Բրեդ Փիթը և 48-ամյա Անջելինա Ջոլին հայտարարեցին իրենց բաժանման մասին 2016 թվականին՝ ինքնաթիռում երեխաների ներկայությամբ ենթադրյալ թեժ վիճաբանությունից հետո։

Փիթը պայքարում է ոչ միայն երեխաների խնամակալության, այլ նաև Ֆրանսիայում գտնվող դղյակի և խաղողի այգիների սեփականության համար։ Ջոլին գինու բիզնեսի իր կեսը վաճառել է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի Tenute del Mondo ընկերությանը, որը, ըստ Փիթի, անօրինական է, քանի որ ինքը հավանություն չի տվել գործարքին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական