Ժամանց

«Բարբի» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել

«Բարբի» ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի տիկնիկի մասին պատմող գեղարվեստական ​​ֆիլմը Գրետա Գերվիգին պաշտոնապես դարձրել է աշխարհի առաջին կինը, ում նկարահանած ֆիլմը նման հաջողության է հասել համաշխարհային կինովարձույթում։

Բացի այդ, «Բարբին» ռեկորդ է սահմանել նաև տնային կինովարձույթում՝ կին ռեժիսորների մասնակցությամբ ստեղծված ֆիլմերի շրջանում․ Գրետա Գերվիգի ֆիլմը հավաքել է ավելի քան 460 միլիոն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Աննա Վոդենին, ով Ռայան Ֆլեքի հետ համագործակցությամբ «Կապիտան Մարվելի» ռեժիսորն է։ Այն ժամանակ ֆիլմը տնային կինովարձույթում հավաքել էր 426 միլիոն դոլար:

«Բարբի» ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 21-ին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։