Ժամանց

Բեռլինում անհայտ անձինք ներխուժել են Rammstein խմբի ֆրոնտմենի բնակարան

Անհայտ անձինք ներխուժել են Rammstein-ի ֆրոնտմեն Թիլ Լինդեմանի՝ Բեռլինում գտնվող բնակարան, գրում է Bild թերթը։

Հրատարակության տվյալներով՝ երաժշտին պատմել են կատարվածի մասին, սակայն նա ներկայումս խմբի մյուս անդամների հետ գտնվում է Բրյուսելում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայում հարյուրավոր մարդիկ են մասնակցել Rammstein ռոք խմբի համերգի դեմ կազմակերպված ցույցին։

Բողոքի ակցիայի կազմակերպիչների թվում են եղել Grüne Frauen Wien միությունը, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանում «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Մերի Դիսոսկին։