Ժամանց

Ռուս երաժիշտ Գարիկ Սուկաչովը հոսպիտալացվել է

Ռուս երաժիշտ և ռեժիսոր Գարիկ Սուկաչովը հոսպիտալացվել է, նա չի մասնակցի Կարելիայում նախատեսված համերգին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru–ն՝ հղում անելով VKontakte-ում արտիստի պաշտոնական էջին։

Սուկաչովի հոսպիտալացման պատճառները հայտնի չեն։ Ընդ որում, նախօրեին՝ հուլիսի 28-ին, կայանալիք համերգի մասին հայտարարություն էր տեղադրվել խմբում, արտիստի վիճակի պատճառով միջոցառումը չեղարկելու կամ հետաձգելու մասին ոչինչ չէր ասվել։ Կազմակերպիչները հստակեցնում են, որ Յոլկի ֆերմայում ելույթը տեղի կունենա «Ժողովրդական կարաոկեի» ձևաչափով, այսինքն՝ ելույթ կունենա միայն նվագախումբը։