Ժամանց

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կատարել է «Հայի աչքեր» երգը (տեսանյութ)

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Մասանորի Ֆուկուշիման երեխաների համար հայերեն կատարել է «Հայի աչքեր» երգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնի ֆեյսբուքյան էջից, որտեղ ներկայացված է համապատասխան տեսանյութը։

«Հյուրընկալել ենք Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Մասանորի Ֆուկուշիմային, ով երգում է երեխաների համար»,– ասված է տեսանյութին կից գրառման մեջ։