Ժամանց

Ջոնի Դեփը կորցրել է գիտակցությունը և չի կարողացել բեմ բարձրանալ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփին  տեղափոխել են Բուդապեշտի հիվանդանոց. նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են հյուրանոցի համարում, գրում է հունգարական Blikk -ը: Հունգարիայում Hollywood Vampires խմբի հետ հյուրախաղերով հանդես եկող արտիստը չի կարողացել բեմ բարձրանալ, բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր:

Նրա մենեջերը չի բացահայտել կատարվածի պատճառները։

«Ամեն ինչ պատրաստ էր, բեմը պատրաստ էր, թիմը պատրաստ էր ելույթ ունենալու։  Ոչ մեկի մտքով անգամ չի անցել, որ կարող են խնդիրներ լինել։  Այն ամենը, ինչ մենք լսեցինք, այն էր, որ Դեփը գերգրգռված էր, նա նույնիսկ չէր կարող դուրս գալ հյուրանոցից: Մենք նաեւ լսել ենք, որ նրա համար բժիշկ են կանչել՝ հասկանալու՝ արդյոք նրա հետ ավելի լուրջ բան չի պատահել, քան ալկոհոլի կամ արգելված նյութերի չարաշահումը»,-թերթը մեջբերում է արտիստի կոլեկտիվի անդամի խոսքը: