Ժամանց

Disney ընկերությունը կորուստների պատճառով կարող է վաճառվել Apple-ին. Bloomberg

Bloomberg պարբերականը Disney-ին նվիրված հոդված է հրապարակել։ Հեղինակավոր պորտալը հայտնում է, որ ընկերության ղեկավար Բոբ Իգերը լրջորեն մտածում է վաճառել ընկերությունը կամ նրա ակտիվների մի մասը՝ 20th Century Fox, Pixar, Marvel կամ Lucasfilm:

Վերջին տարիներին ընկերությունը սկսել է կորուստներ կրել, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը կարող է կորցնել մոտ 800 մլն դոլար։ Նշվում է, որ Իգերը ամեն ինչում մեղադրում է DIsney-ի նախկին ղեկավար Բոբ Չապեկին, ով կորպորացիան գլխավորել է 2020 թվականին: Հենց նրա ղեկավարման շրջանում էր, որ ընկերությունը սկսեց սերիալներ թողարկել Disney + ծառայությունում, Pixar-ի ֆիլմերն ուղարկել սթրիմինգի և այլ որոշումներ կայացնել, որոնք, ի վերջո, ի վնաս ընկերության են եղել:

2022 թվականի վերջին Disney-ի կառավարմանը կրկին վերադարձել է Բոբ Իգերը, սակայն նա էլ, կարծես, այլևս չի կարողանա կանգնեցնել ընկերության հասույթի անկումը։ Bloomberg-ն հայտնում է, որ թոփ մենեջերն արդեն գնահատել է ակտիվների պոտենցիալ գնորդին. այն կարող է հանդիսանալ Apple-ը: Նույն տեղեկությունը հաստատում են նաև այլ ինսայդերներ՝ նշելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել ։