Ժամանց

Արևի վրա երեք բռնկում է արձանագրվել

Այսօր՝ երկուշաբթի օրը, կանխատեսվում է արևի հզոր բռնկում, որը կարող է խաթարել կարճ ալիքների հաղորդակցությունները։ Այս մասին հայտարարել են ռուս գիտնականները՝ կիրակի օրը արեգակի վրա երեք բռնկում արձանագրելով:

Մոսկվայի «Ֆեդորովի» անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը հայտնել է, որ X դասի բռնկումները լիովին հնարավոր են՝ ներառյալ պրոտոնային բռնկումները։ Սպասվում է, որ կարճ ալիքների ռադիոյի աշխատանքային պայմանները կվատթարանան:

X դասի բռնկումները արեգակնային համակարգերի ամենամեծ պայթյուններն են և կարող են երկարատև ճառագայթային փոթորիկներ ստեղծել: Պրոտոնի բռնկումները արեգակնային էներգետիկ մասնիկների փոթորիկ են, որոնք հիմնականում կազմված են պրոտոնից:

Արեգակնային բռնկումները տեղի են ունենում, երբ հզոր մագնիսական դաշտերը խառնվում են իրար։ Դրանք կարող են ազդել Երկրի մագնիսական դաշտի վրա՝ արբանյակներին և կապի սարքավորումներին վնասելու հնարավորությամբ:

2022 թվականին գեոմագնիսական փոթորիկը, որը առաջացել է արևի ճառագայթման մեծ պոռթկումից, ոչնչացրել էր SpaceX-ի նոր արձակված 40 արբանյակներ:

Կիրակի օրը երեք այսպիսի բռնկում է նկատվել, որոնցից մեկը տևել է 14 րոպե՝ ուղեկցվելով ռադիոհաղորդակցության խափանումներով: