Քանի դեռ ամբողջ եվրոպական տրանսֆերային շուկան հետևում է Կիլիան Մբապեի ապագայի համար տրանսֆերային սագային, ֆուտբոլիստը և Քիմ Քարդաշյանը մասնակցել են գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած ամենամյա «Հուլիսի չորսի» երեկույթին։
Մբապեն, կարծես, երեկոյի մի մասն անցկացրել է իր ամերիկահայ հայտնի ընկերուհու հետ: Ռուբինի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է զույգը շփվում միջոցառման ժամանակ և լայն ժպտում:
Սոցիալական ցանցերում տարածվող ուրերը, թե նրանք, հնարավոր է, հանդիպում են, ավելի քան հավանական է դառնում, բայց հստակ տեղեկություն այս մասով դեռ չկա։
Ուշագրավ է, որ Քիմ Քարդաշյանը Պարկ դը Պրենսում մասնակցել է ՊՍԺ-ի հանդիպումներին և, հավանաբար, արդեն ճանաչել է Կիլիանին այս երեկույթից առաջ:
Նշենք, որ Մբապեի հետ համատեղ լուսանկար «Ինստագրամի» իր էջում հրապարակել է նաև Քիմ Քարդաշյանը։ Երկույթի հյուրերի թվում են եղել Ջասթին Բիբերը, Ջեյ Զին, Բեյոնսեն, Լեոնարդո Դի Կապրիոն և շատ այլ հայտնի համաշխարհային աստղեր։
Mbappé x @KimKardashian pic.twitter.com/3P6yv2jJ07
— SoccerBible (@SoccerBible) July 5, 2023
A literal movie - white party 2023 recap pic.twitter.com/1D3vlpCNBq
— Michael Rubin (@michaelrubin) July 4, 2023