2023 թվականի հուլիսի 3-ը, օդերևութաբանների հաշվարկներով, պատմության մեջ ամենաշոգ օրն էր. հայտնում է BBC russian-ը։ Այդ օրը մոլորակի ողջ տարածքում միջին ջերմաստիճանը գերազանցել է յոթ տարի առաջ սահմանված ռեկորդը:
Ինչպես հայտարարել են Շրջակա միջավայրի կանխատեսման Ազգային կենտրոն ամերիկյան կառավարական հաստատության գիտնականները, հուլիսի 3-ին համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է 17,01 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2016 թվականի օգոստոսին, 16,92 աստիճան էր։
Գիտնականները հստակեցնում են, որ, հուլիսի 3-ը դարձել է ամենաշոգ օրը 1979 թվականից ի վեր, երբ սկսվել է եղանակի արբանյակային դիտարկումը: Բայց նրանք վստահ են, որ սա ռեկորդ է կանոնավոր գիտական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք ընթանում են 19-րդ դարի վերջից։