Մինչև 21-րդ դարի վերջը երկրագնդի բնակչության մեկ երրորդը կդառնա կլիմայական միգրանտ: Այս մասին եզրակացրել է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը։
Մոտ երեք միլիարդ մարդ ստիպված կլինի փոխել իր բնակության վայրը կլիմայի փոփոխության պատճառով։ Նույնիսկ կլիմայի փոփոխության լավագույն սցենարի դեպքում մարդկության 10%-ը կտեղափոխվի այլ վայրեր խմելու ջրի բացակայության պատճառով, ինչն արդեն նկատվում է։