ԱՄՆ աշխարհահռչակ ֆինանսիստ, միլիարդատեր, «Բաց հասարակությունների» հիմնադրամի հոգաբարձու Ջորջ Սորոսը իր հսկայական կարողության՝ 25 մլրդ դոլարանոց կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդր Սորոսին։ Այդ մասին հայտնել է Սորոսի խոսնակը։
Ջորջ Սորոսի որդին ոչ այնքան հանրային կերպար է, հիմնադրամի մենեջերը, որն իրեն համարում է քաղաքական լիբերալ և բարերար։ Հիշեցնենք, որ 92-ամյա Սորոսն ասում էր, որ չի ցանկանա, որ իր հիմնադրամներն անցնեն իր հինգ երեխաներից որևէ մեկի վերահսկողությանը:
Սորոսը նաև ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ամենամեծ դոնորներից է: Ալեքսը ընտանիքի միակ անդամն է, որը «Soros Fund Management»-ի կառավարման խորհրդում է։ Դեկտեմբերին Ալեքս Սորոսը ստանձնել է «Բաց հասարակության» հիմնադրամների նախագահությունը:
Ալեքս Սորոսը իր ինստագրամյան էջում բազմաթիվ լուսանկարներ ունի դեմոկրատների ներկայացուցիչների՝ Օբամայի, Փելոսիի, սենատոր Շիֆի և այլոց հետ։
Ալեքս Սորոս, Բարաք Օբամա
Ջորջ Սորոս, Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրց, Ալեքս Սորոս
Ալեքս Սորոս, Նենսի Փելոսի
Ալեքս Սորոս, Ջո Բայդեն
Ալեքս Սորոս, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո
Ալեքս Սորոս, Էմանուել Մակրոն
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիիս, Ալեք Սորոս