Հունաստանն ավարտել է դատական պայքարը բրիտանացի արտ-դիլեր Ռոբին Սայմսի հետ ու կարողացել վերականգնել գողացված հարյուրավոր հնագույն արտեֆակտներ:
«Մեծ Բրիտանիայից Հունաստան կվերադառնա նաև երիտասարդ Ալեքսանդր Մակեդոնացու բրոնզե արձանը», - ասել է երկրի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին։
Ռոբին Սայմսի հավաքածուն պարունակում է հնագույն արվեստի հազարավոր առարկաներ, որոնք ապօրինաբար վերցվել են պեղումների ժամանակ և պահվել տարբեր երկրներում։ Աթենքը կարծում է, որ Սայմսն առանցքային դեր է խաղացել միջազգային հանցավոր ցանցում, որն զբաղվում էր հնությունների առևտրով: