«Met Gala»-ն կամ «Met Ball»-ը, որը պաշտոնապես կոչվում է «Costume Institute Gala», ամենամյա դրամահավաք երեկո է, որն անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կոստյումների ինստիտուտի օգտին:
Այն անցկացվում է ամեն տարվա մայիսի 1-ին։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ կարմիր գորգի վրա քայլելու ժամանակ, հայտարարել է իր հղիության մասին։ Թե՛ Սերենան, թե՛ Ալեքսիսը կրել են Gucci-ի հագուստներ։