Ժամանց

Ռուս մոդելին արտաքսել են Բալիից՝ սուրբ ծառի դիմաց կիսամերկ լուսանկարվելու համար

Ռուսաստանի քաղաքացի, մոդել Լուիզ Կոսիխին արտաքսվել է Բալիից՝ սուրբ ծառի դիմաց կիսամերկ լուսանկարվելու համար:

Տեղական Detik թերթի փոխանցմամբ՝ խոսքը 40-ամյա Լուիզ Կոսիխի մասին է։ Ռուս կնոջը ձերբակալել են ապրիլի 12-ին այն վիլլայում, որտեղ նա ապրում էր։

Հաղորդվում է, որ Լուիզա Կոսիխն աշխատանքային վիզա է ունեցել՝ ժամանակավոր կացության թույլտվությամբ։