«TIME» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենատպավորիչ վայրերի ամենամյա ցուցակը։
Radar Armenia-ն ներկայացնում է «TIME» ամսագրի ամենամյա վարկածով Լատինական Ամերիկայի 5 լավագույն վայրերը։
5. Ռիո Գրանդե. Պուերտո Ռիկո
Այցելեք Պուերտո Ռիկո՝ Ռիո Գրանդե, վայելելու կղզու արտասովոր, անձեռակերտ գեղեցկությունը: Քայլեք արևադարձային անձրևային անտառի հիասքանչ արահետներով, գոլֆ խաղացեք կատարյալ խնամված դաշտերում և հանգստացեք արմավենիներով եզերված լողափերում: Ռիո Գրանդեն ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափից դեպի անտառածածկ լեռների շրջան:
4. Գուադալահարա․ Մեքսիկա
Մարիաչիի և տեկիլայի ծննդավայրը այցելուներին շատ ավելին է առաջարկում, քան երեկույթներն ու ֆոլկլորը: Բնասեր արկածամոլները քաղաքում և դրա շրջակայքում կարող են գտնել տպավորիչ վայրեր էքստրեմալ տուրիզմի համար:
Ռապելինգը, լեռնային հեծանվավազքը, զիփ-լայն սխեմաները և kitesurfing-ը միայն մի քանի հնարավորություներ են, որով դուք կարող եք զբաղվել Perla de Occidente-ում (Արևմուտքի մարգարիտ):
3. Օլլանտայթամբո գյուղաքաղաք․ Պերու
Այն գտնվում է Կուսկո քաղաքից 94,4 կմ հեռավորության վրա (մոտ 2 ժամ), որին կարելի է հասնել Կուսկո - Ուռուբամբա - Օլլանտայթամբո ճանապարհով։ Օլանտայտամբոն պատկանում է Կուսկո-Մաչուպիչու զբոսաշրջային շրջանին, և իր պատմության ընթացքում նրան հաջողվել է պահպանվել որպես ինկերի քաղաքակրթության պահպանված քաղաք՝ բնիկ կեչուա մշակույթով։
Կառուցվել է Ինկա Պաչակուտեկի կողմից՝ երկու լեռան վրա, որոնք կազմում էին ռազմական, կրոնական, վարչական և գյուղատնտեսական համալիր, ինչպես նաև աստղագիտական դիտումների վայր։
2. Ույունի աղի անապատ․ Բոլիվիա
Ույունին մեծ, հարթ, աղի անապատ է, որը գտնվում է Բոլիվիայի Անդյան լեռներում։ Այն աշխարհի խոշորագույն և տպավորիչ աղի անապատն է, ունի մոտ 100 կիլոմետր երկարություն և 50 կիլոմետր լայնություն, ծածկված է աղի շերտով, որը կուտակվել է հազարավոր տարիների ընթացքում: Աղի անապատը հայտնի զբոսաշրջային վայր է և հայտնի է շրջակա լեռների՝ իր ցնցող տեսարաններով:
1. Իգուասու ջրվեժ․ Բրազիլիա
Իգուասուն ջրվեժների կասկադ է։ Այն գտնվում են Բրազիլիայում և Արգենտինայում։ Ջրվեժները կազմված են Իգուասու գետից, որը թափվում է մի շարք կրաքարային ժայռերի վրա: Ջրվեժները գտնվում են բրազիլական Կուրիտիբա քաղաքից մոտ 80 կիլոմետր հյուսիս։