Ժամանց

Իլոն Մասկը Tesla ապրանքանիշի գարեջուր է թողարկել

Իլոն Մասկը կատարել է խոստումը և  թողարկել է Tesla ապրանքանիշի գարեջուրը, որի մասին  հայտարարել էր դեռևս 2021 թվականին: Խմիչքը կոչվում է GigaBier, և արտադրվում է Բեռլինում՝ ցիտրուսային, բերգամոտի և քաղցր մրգերի համերով:

Tesla GigaBier-ի շիշը նմանեցված է Cybertrack պիկապի տեսքին, որը նախատեսվում է թողարկել այս տարի: Գարեջուրը վաճառվում է 0,33 մլ երեք շշից բաղկացած փաթեթով և արժե 89 եվրո: