«TIME» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենատպավորիչ վայրերի ամենամյա ցուցակը։
Radar Armenia-ն ներկայացնում է «TIME» ամսագրի ամենամյա հրապարակման 5 լավագույն վայրերը աշխարհի բոլոր կողմերից։
5. Դոմինիկյան հանրապետություն․ կարիբյան տուրիզմ
Մարտինիկի և Գվադելուպայի միջև գտնվող այս փոքրիկ կղզի-պետությունը միտում ունի դառնալ աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը։ Այն, չնայած իր փարթամ, կանաչ դաշտերին և լեռներին, չունի այս տարածաշրջանի համար անհրաժեշտ լողափերը, բայց առկա է արկածային տուրիզմի, անձրևոտ անտառների, ջրվեժների, տաք աղբյուրների և հրաբուխների միջոցով ճանաչելի լինելու մեծ պոտենցիալ։
4. Տորսես դել Պաինե ազգային պարկ. Չիլի
Տորսես դել Պաինե ազգային պարկը հայտնի է որպես արշավականների դրախտ՝ հայտնի բազմօրյա երթուղիներով, ներառյալ W Circuit-ը և O Circuit-ը։ Հարավային Չիլիի Տորես դել Փեյն շրջանը նաև երկրագնդի լավագույն վայրերից մեկն է՝ վայրի պումաներով (լեռնառյուծ) հիանալու համար: Այցելուները լավ հնարավորություն ունեն ազգային պարկի ներսում հանդիպել անորսալի այս կենդանիներին:
3. Օրհուս․ Դանիա - աստղադիտարան
Ole Rømer աստղադիտարանի գիտական այգին՝ Օրհուսում․ Դանիա: Ամռան սկզբին քաղաքի նավահանգիստը վերածվում է ծովային տոնախմբությունների կենտրոնի:
2. Աքաբա․ քաղաք՝ անապատի կենտրոնում
Այս քաղաքը գտնվում է Հորդանանի կարմիրծովյան առողջարանային շրջանում՝ Աքաբայի ծոցում։ Հայտնի է իր ծովափերով, դայվինգով ու հարուստ բնությամբ։
1․ Մուզավե, Ռուանդա - Գորիլաների արահետ
Կվիտա Իզինա հրաբուխների ազգային պարկում բացառիկ հնարավորություն կա տեսնել գորիլաներին իրենց բնական միջավայրում։