Ժամանց

Ո՞ւմ և ինչի՞ համար են երբևէ արգելել մասնակցել «Օսկար»-ին

Ամեն տարի անցկացվող ամերիկյան հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը այս տարի էլ չեն լինելու աստղեր, որոնց պահվածքի և ելույթների համար արգելելվել է մասնակցել դրան։ «Radar Armenia»-ն ձեզ է ներկայացնում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններին և այն պատճառները, որոնցով 10-20 տարով արգելվել է մասնակցել կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը։ 

 

Ուիլ Սմիթ․ հոլիվուդյան հայտնի դերասան, «Bad boys» ֆիլմի աստղ Ուիլ Սմիթը անցած տարի մրցանակաբաշխությանը ապտակել էր կատակերգակ Քրիս Ռոքին և 10 տարով զրկվել «Օսկարին» մասնակցելու իրավունքին։ 

Ռիչարդ Գիր․ 2003 թվականին Ռիչարդ Գիրին 20 տարով արգելվել է մասնակցել «Օսկար»-ին՝ սցենարից դուրս գալու և մրցանակաբաշխության ժամանակ չինական կառավարության կողմից Տիբեթի օկուպացիայի մասին խոսելու համար:

Կարմին Կարիդի․ «Կնքահայրը III» ֆիլմի դերասան, նրա մասնակցության ցմահ արգելք է ստացել 2004 թվականին՝ առաջադրված թեկնածուների VHS պատճենների, այդ թվում՝ «Something's Gotta Give» և «The Last Samurai» ապօրինի շրջանառության համար:

Բիլ Քոսբի․ այն բանից հետո, երբ Բիլ Քոսբին, ով ժամանակին համարվում էր «Ամերիկայի հայր»՝ «The Cosby Show» սիթքոմում իր դերի համար, 2018 թվականին դատապարտվեց նախկին բասկետբոլիստ Անդրեա Կոնստանդին թրմանյութ տալու և բռնության համար, «Օսկարի» կազմակերպիչները հայտարարեցին նրա մասնակցությունն արգելելու որոշման մասին։ 

Ռոման Պոլանսկի․ աշխարհահռչակ ռեժիսոր Պոլանսկին 2018 թվականին ստացել է ցմահ արգելք ամերիկյան ակադեմիայի կողմից, ինչը շատերը համարում էին #MeToo շարժման նկատմամբ ծաղրի արձագանք: Կինոռեժիսորը, ով 1978-ին ԱՄՆ-ից փախել է Եվրոպա վտարանդիության՝ անչափահասի հետ ապօրինի սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով, 2003 թվականին ճանաչվել է «Դաշնակահարը» ֆիլմի լավագույն ռեժիսոր։ Նրա չարաշահումների մասին մեղադրանքները լայնորեն տարածված և հայտնի են:

Հարվի Վայնշտայն․ իր եղբոր՝ Բոբի հետ հիմնել է «Miramax» պրոդյուսերական ընկերությունը և մասնակցել է բազմաթիվ օսկարակիր ֆիլմերի կյանքի կոչմանը։ Նա հեռացվել է ակադեմիայից 2017 թվականին՝ սեռական բռնության և բռնաբարության մեղադրանքների բացահայտման ֆոինին։ Ի պատասխան #MeToo շարժման՝ ակադեմիան շտապ նիստ էր հրավիրել, որտեղ մեծամասնությունը քվեարկել էր հանրահայտ կինոհսկային հեռացնելու օգտին, չնայած նրան դեռ մեղադրանք չէր առաջադրվել։

Ադամ Քիմել․ հայտնի է «Լարսը և իսկական աղջիկը» և «Կապոտե» ֆիլմերով իր օպերատորական աշխատանքով, հեռացվել է ակադեմիայից 2021 թվականին, երբ պարզվել է, որ նա նախկինում ձերբակալվել է երկու անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով: