Ժամանց

«Օսկար-2023»-ի հաղթողները

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկարի» նոր մրցանակակիրների անունները։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 95-րդ անգամ, տևել է մոտ երեք ժամ։ Հաղթողները որոշվել են 23 անվանակարգերում։

Լավագույն ֆիլմ - «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից» (Everything Everywhere All at Once, 2021)։ 

Լավագույն ռեժիսորներ - Դեն Քվան և Դանիել Շեյներտ․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»

Լավագույն դերասանուհի - Միշել Յո․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»

Լավագույն դերասան - Բրենդան Ֆրեյզեր․ «Կետը» (The Whale, 2022)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջեյմի Լի Քերտիս․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»

Երկրորդ պլանի լավագույն դերասան - Կե Հույ Կուան․ «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»

Լավագույն օրիգինալ սցենար - «Ամեն ինչ, ամեն տեղ ու միանգամից»

Լավագույն ադապտացված սցենար - «Կանայք խոսում են», 2022 թ

Լավագույն օպերատորական աշխատանք – Ջեյմս Ֆրենդ․ «Ամեն ինչ հանգիստ է արևմտյան ճակատում» (Im Westen nichts Neues, 2022)

Լավագույն անիմացիոն ֆիլմ - Գիլերմո դել Տորո․ «Պինոքիո», 2022 թ

Լավագույն արտասահմանյան ֆիլմ - «Ամեն ինչ հանգիստ է արևմտյան ճակատում»

Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Ավատար. ջրի ճանապարհը» (2022)

Լավագույն վավերագրական ֆիլմ - «Նավալնի» (Navalny, 2022)

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ - «Իռլանդական ցտեսություն» (A Irish Goodbuy, 2022)

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Փղերի կախարդները» (2022)

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ - «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին» (The Boy, the Mole, the Fox and the Horse, 2022)

Լավագույն ձայն - «Թոփ Գան Մավերիկ» (Top Gun: Maverick, 2022)

Լավագույն երգ - «Naatu Naatu» (The Revolution Roars Near) (RRR, 2022)