Ավստրալիայում ֆոտոմրցույթներից մեկում սկանդալ է տեղի ունեցել. հաղթող է ճանաչվել ոմն Յան Վան Էյք (15-րդ դարի նորարար նկարչի անվանակիցը), ով ներկայացրել է մայրամուտը պատկերող դիտարժան լուսանկար։ Սակայն պարզվել է, որ պատկերը ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով, իսկ հեղինակն ինքը գոյություն չունի։
Միջոցառումը կազմակերպել է տեղական DigiDirect ընկերությունը, իսկ մրցանակը կազմել է 100 ԱՄՆ դոլար: Բացահայտումից հետո Absolute.AI ստուդիան, որը պատասխանատու էր պատկերի ստեղծման համար, վերադարձրել է մրցանակը:
Ընկերությունը նաև նշել է, որ նպատակը ոչ թե հաղթելն է եղել, այլ ապացուցելը, որ «արհեստական ինտելեկտը որպես արվեստագետ ավելի լավ է, քան մարդը»։