Անտարկտիդայում Լոնդոնի մեծության հսկա այսբերգը պոկվել է Բրանտի ցամաքային սառցադաշտից: Այս մասին ասվում է բրիտանական Անտարկտիկայի հետազոտության՝ երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով 2016թ. այսբերգի մոտալուտ անջատման կանխատեսումները՝ բրիտանական Հալլի բևեռային կայանը տեղափոխվել է 23 կմ դեպի ցամաք։