Netflix-ը 25 տարվա մեջ առաջին անգամ փոխել է գործադիր տնօրենին
Ժամանց
21 Հունվարի, 17:23
Աշխարհի ամենամեծ բաժանորդագրությամբ ֆիլմերի և սերիալների ցուցադրության ծառայությունը՝ Netflix-ը, հայտարարել է, որ ընկերության հիմնադիր Ռիդ Հասթինգսը 25 տարվա աշխատանքից հետո լքել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
Հասթինգսը տեղափոխվել է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին։ Գործադիր տնօրեն Գրեգ Փիթերսը նշանակվել է համագործադիր տնօրեն, որտեղ նա կաշխատի Թեդ Սարանդոսի հետ:
Հետևեք մեզ Telegram-ում