Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ: Կարիբյան հանգստի ժամանակ հայտնի ֆուտբոլիստը իր մոդել ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել։
Այս մասին հայտնել է մոդել Սելինա Լոքսը սոցցանցի իր էջում՝ գրելով «Ես քեզ սիրում եմ»։
Նկատենք, որ ֆուտբոլիստին առաջիններից մեկը շնորհավորել է նրա նախկին կինը՝ Միլեն Դոմինգեսը։ «Ես ուրախ եմ քեզ համար։ Աստված օրհնի և պահպանի քեզ միշտ։ Կեցցե սերը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 46-ամյա բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստը այժմ իսպանական «Վալյադոլիդ» ակումբի նախագահն է։