Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ի որդին՝ արքայազն Հարրին, խոստովանել է, որ մինչև 23 տարեկանը շարունակել է հուսալ, որ իր մայրը՝ արքայադուստր Դիանան, իրականում չի զոհվել Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որոշ ժամանակ թաքնվել է և ապագայում կվերադառնա որդիների մոտ:
«Ես պարզապես հրաժարվում էի ընդունել, որ նա այլևս չկա։ Մասամբ այն պատճառով, որ նա երբեք այդպես չէր վարվի մեզ հետ, բայց նաև այն պատճառով, որ կարծում էի, որ, հնարավոր է, այդ ամենը ինչ-որ ծրագրի մի մաս էր»,-ասել է նա ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։