Ժամանց

Աշխարհում սկսել են ավելի շատ գարեջուր խմել

Աշխարհում գարեջրի սպառման ծավալը 2021 թվականին աճել է 4%-ով՝ 177,4-ից հասնելով 185,6 մլն տոննայի։ Այն մասին հայտնում է գարեջուր արտադրող ճապոնական Kirin ընկերության հետազոտությունը ։

Ասիական տարածաշրջանը սպառման մակարդակով առաջատարն է 14-րդ տարին անընդմեջ, 2021 թվականին նրա բնակիչներին բաժին է ընկել աշխարհում սպառված գարեջրի մոտ 31,4%-ը։ Առաջին տեղում Չինաստանն է՝ 38 միլիոն տոննա, որին հաջորդում են ԱՄՆ-ն (24,1 միլիոն տոննա), Բրազիլիան (14,5 մլն) և Ռուսաստանը (8,9 մլն տոննա)։