Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակից հետո Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է «Instagram»-ի պատմության մեջ հավանումների ռեկորդը:
Արգենտինայի հավաքականի ավագի հրապարակումը, որը նվիրված է աշխարհի առաջնության հաղթանակին, ունի գրեթե 56,9 միլիոն հավանում:
Մեսսիի հրապարակումը գերազանցել է 2019 թվականի հունվարին հրապարակված հավի ձվի լուսանկարի ռեկորդը՝ «Եկեք միասին համաշխարհային ռեկորդ սահմանենք և ստանանք «Instagram»-ում ամենաշատ հավանած գրառումը» մակագրությամբ։ Այն ունի ավելի քան 56 միլիոն հավանում:
Նախօրեին Մեսսիի գրառումը արդեն գերազանցել էր մարզիկների հրապարակումների հավանումների ռեկորդը։ Այն պատկանում էր «Louis Vuitton»-ի գովազդով լուսանկարին, որը Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել էր մոտ մեկ ամիս առաջ։ Լուսանկարում պատկերված են Մեսսին և Ռոնալդուն շախմատային պարտիայում։ Այդ հրապարակումը շուրջ 42 մլն հավանում ունի։
Ընդգծենք, որ Մեսսի ինստագրամյան հրապարակման հավանումները կայուն աճում են և, ամենայն հավանականությամբ, դեռ էականորեն կավելանան։