Ժամանց

Քանյե Վեսթը նամակ է գրել Պուտինին

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթի գործընկեր, բլոգեր Նիք Ֆուենտեսը, որը նույնպես հայտնի է հակահրեական հայտարարություններով, հայտնել է, որ Ուեսթը Telegram ալիք է բացել։

Այս պահին կատարողի ալիքին բաժանորդագրվել է ավելի քան 70 հազար մարդ։ Երաժիշտն արդեն բաց նամակ է հրապարակել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպել դեկտեմբերի 15-ին։