Ժամանց

Աշխարհի ամենածեր կատուն ապրում է Մեծ Բրիտանիայում. նա 27 տարեկան է

Աշխարհի ամենածեր կատուն ապրում է Մեծ Բրիտանիայում։ Ֆլոսի անունով կատուն 27 տարեկան է, և դրա շնորհիվ նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Եթե կատվի տարիքը հաշվվի մարդկային չափանիշներով, ապա նա այժմ մոտ 120 տարեկան է: Այս տարիքում, սակայն, նա այլևս ոչինչ չի լսում և վատ է տեսնում:

Կամավորները ուսումնասիրել են Ֆլոսիի բուժական թերթիկը և «ապշել» իմանալով, որ նա ծնվել է դեռևս 1995 թվականին: